Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.05.2017 | 00:03

Դու տիրում ես բոլորին, և քո
հրամանը
կառավարում է բոլոր
արարածներին.
Դու աղքատացնում ես և Դու`
հարստացնում,
հարվածում և Ինքդ բժշկում,
Դո՛ւ ես սատանայից վտանգվածիս
սփոփիչը
և մեղքերով հիվանդացածիս
առողջացնողը։


Դո՛ւ ես աղոթքներն ընդունողը և
խնդրվածքները կատարողը։


Խոնարհեցրո՛ւ, Տեր, Քո ունկը, և լսի՛ր Քո
ծառային, տե՛ս, Տեր, իմ տառապանքները
և ընդունիր ինձ գթությամբ։
Ամեն:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 2701

Մեկնաբանություններ